Դուպլեքս հետազոտությունը անոթների գերձայնային հետազոտությունն է, որի ժամանակ ուսումնասիրվում են մագիստրալ և ծայրամասային անոթների կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները, անոթների պատերի վիճակը, լուսանցքը, գնահատվում է արյան հոսքի ցուցանիշները ներկա ժամանակում:
Ցիտո բժշկական կենտրոնում կատարվում են հետևյալ հետազոտությունները ՝
- Վերին վերջույթների մագիստրալ անոթների դուպլեքս
- Ստորին վերջույթների մագիստրալ անոթների դուպլեքս
- Պարանոցի անոթների դուպլեքս
Վերին վերջույթների անոթների դուպլեքս հետազոտության ցուցումները ՝
- Վերին վերջույթների այտուցվածություն
- Վերին վերջույթների վրա կարմրած, ցավոտ օջախներ
- Վերջույթը շարժելիս՝ ցավեր։
Ստորին վերջույթների անոթների դուպլեքս հետազոտության ցուցումները ՝
- Ստորին վերջույթների այտուցվածություն (թրոմբերի առկայությունը ժխտելու, և դրանց վտանգավորության աստիճանը գնահատելու նպատակով)
- Ստորին վերջույթների վրա կարմրած, ցավոտ օջախներ, լայնացած լարանման երակներ, որոնք գնալով չափերով մեծանում են
- Քայլելիս սրունքի կամ ազդրերի շրջանում առաջացող ցավեր
- Շաքարային դիաբետ
- Անոթային վիրահատություններից առաջ կամ անոթների վրա կատարած միջամտություններից /զոնդավորումից հետո
- Արյան մեջ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակ։
Գլխուղեղի անոթների դուպլեքս հետազոտության ցուցումները ՝
- Գլխացավ, գլխապտույտ (գիտակցության կորուստ)
- Վերջույթների միակողմանի թմրածություն և խոսքի խանգարումներ
- Արյան մեջ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակ
- Պարանոցի շրջանում անոթազարկի զգացողություն
- Պարանոցի շրջանի երկարատև անհասկանալի ցավեր
- Անոթային վիրահատությունից կամ անոթների վրա կատարած միջամտություններից հետո։






